Գիտխորհրդի նիստ 31.03. 2022 թ.
ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ, օրակարգի հաստատմամբ: Առաջին հարցը գիտահետազոտական աշխատանքներում մագիստրանտների, ասպիրանտների և հայցորդների ներգրավածության վերլուծությունն էր, զեկուցողը՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանը: Ուսանողների կողմից հրատարակված գիտական հոդվածների քանակական վերլուծությունը փաստում է, որ մագիստրատուրայի ուսանողները իրենց հոդվածները տպագրում են ինչպես ՎՊՀ-ի, այնպես էլ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված գիտական ամսագրերում:
2023-24 ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկը /առկա, հեռակա/ ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը: Բուհի գիտխորհուրդը մասնագիտությունների ցանկը հաստատեց միաձայն:
Օրակարգի հաջորդ հարցը ՄԿԾ-ն իրականացնող խմբի ինքնավերլուծությունն էր: Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյանը գիտական խորհրդին ներկայացրեց ՄԿԾ-ի մշտադիտարկման տվյալները և արտաքին շահառուների կարծիքները:
ՄԿԾ-ների վերջնարդյունքների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության հարցով զեկուցումներով հանդես եկան մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, արվեստի և սպորտի, օտար լեզուների և գրականության ամբիոնների վարիչները:
Գիտական խմբերի հայտերի քննարկման արդյունքները գիտխորհրդին ներկայացրեց գիտական խմբերի հայտերը ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը: Ներկայացված բոլոր թեմաները հաստատվեցին:
Պ.գ.դ., պրոֆեսոր Ֆ. Մովսիսյանի «Հայ հասարակական միտքը XIX դարի եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» մենագրությունը գիտխորհուրդը երաշխավորեց տպագրության:
Օրակարգի վերջին հարցով ներկայացվեցին կարգերի և կանոնակարգերի մասնակի փոփոխությունները («Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման» կարգ, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Աշխատակիցներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու» կարգ, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգ /փոփոխված/), որոնք հաստատվեցին միաձայն :