«Ուսանողական գարուն-2024»

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է «Ուսանողական գարուն-2024» ամենամյա փառատոնի մեկնարկը:

Փառատոնի նպատակն է գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և  գեղագիտական ճաշակի խթանումը: Մասնակցել կարող են անհատ  ուսանողներ և ուսանողական խմբեր  ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից,  ուսումնարաններից, քոլեջներից:

Փառատոնն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝

  1. Մեներգեցողություն  (դասական, ժողովրդական,էստրադային)
  2. Երգչախումբ կամ վոկալ անսամբլ
  3. Վոկալ-գործիքային անսամբլ
  4. Դասական գործիքներ (մենակատարներ և համույթներ)
  5. Ժողովրդական գործիքներ (մենակատարներ և համույթներ)
  6. Թատերարվեստ (մոնոներկայացում, մանրապատում, ասմունք, ներկայացում,մնջախաղ)
  7. Պարարվեստ — մենապար կամ խմբակային պար (ազգագրական, ժողովրդական, ժամանակակից)

 «Ուսանողական գարուն»-ը կանցկացվի 2024 թ.— մայիսին՝ մեկ փուլով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ.-ի ապրիլի 25-ը:

Ընթացակարգ

Մասնակցության հայտ

Հարցերի դեպքում զանգահարել  094 83 45 49  հեռախոսահամարով:

Previous Article
Next Article