ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
- 3 x 4 չափի լուսանկար (2 հատ)
- բարձրագույն կրթության դիպլոմ,
- աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
- անձնագիր,
- «ՎՏԲ -ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 դրամ է (ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում):
Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ՎՊՀ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում, ամեն օր ժամը՝ 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը:
Դասընթացի մեկնարը՝ հունիսի 13-ից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077230277 (Վ. Նազարյան), 093-852-765 (Գ. Տիգրանյան), 077-763-021 (Տ. Տոնոյան) կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին: