Ասմունքի մրցույթ ՎՊՀ-ում

Ասմունքի մրցույթ ՎՊՀ-ում

Մայիսի 23-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց ռուսական պոեզիայի ասմունքի մրցույթ՝ «Поэзии немеркнущее слово» խորագրով:

Մրցույթին մասնակցեցին Լոռու մարզի Վանաձորի, Ստեփանավանի, Լեռնապատի, Լեռնահովիտի, Լորուտի, Գուգարքի դպրոցների 37 աշակերտներ, որոնցից թվով 18-ը արժանացան դիպլոմների և շնորհակալագրերի:

Աշակերտների կողմից հնչեցին գեղեցիկ ելույթներ Ռ. Ռոժդեստվենսկու, Ա. Պուշկինի, Ե.Եվտուշենկոյի և այլ հեղինակների ստեղծագործություններից: Հանձնաժողովի անդամները շնորհակալություն հայտնեցին աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքիր ելույթների, ռուսական պոեզիայի նկատմամբ դրսևորած սիրո համար:

Մրցույթի արդյունքները՝ ստորև:

Previous Article
Next Article