«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 4-6-ը տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով: Աշխատաժողովին ՎՊՀ-ից մասնակցում էին հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա. Սանթոյանը և Հ. Հարությունյանը, ավագ մեթոդիստ Ս. Մուրադյանը և կրթական բարոփոխումների և վերապատրաստման կենտրոնի վերապատրաստման աշխատանքների համակարգող մասնագետ Ռ. Աբովյանը:
Առաջին օրը միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրաթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, որը ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։
Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինիս համոզմամբ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված գիտությունը Հայաստանի Հանրապետությունում այլընտրանք չունի:
Աշխատաժողովին ներկա էր նաև մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից առանձնացրեց կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը էական լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապ ապահովելով։ Նա կարևորեց նաև դոկտորական և մագիստրոսական կրթության փոխադարձ կապը:
Աշխատաժողովի առաջին օրը ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակներով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ ութ բարձրագույն ուսումնական հաստատությունների և երկու գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ սահմանակարգային ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց հիմքով ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։
Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ զալցբուրգյան սկզբունքներին համահունչ։
Աշխատաժողովի ընթացքում բուհերի և հանրային այլ ոլորտների գործընկերներ ներկայացրին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպմանը վերաբերող քննարկումներով: