Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու հնարավորություն՝ մրցույթից դուրս մնացած դիմորդների համար
Սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2022-2023 ուստարվա ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս/թ հուլիսի 18-ին։
Ուշադրություն, հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել լրացուցիչ փուլի (թափուրի) մրցույթին (ընդունելության կարգի 70-րդ կետ)։ Լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավել բուհերի մինչև 6 (վեց) մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս/թ հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00։ Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս/թ հուլիսի 30-ին։