«Տագնապ, տարհանում և հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով գործնական պարապմունք՝ Վանաձորի պետական համալսարանում
Հոկտեմբերի 12-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվել է «Տագնապ, տարհանում և հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով գործնական պարապմունք՝ նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների և անձնակազմի պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ամրապնդել հրդեհային անվտանգության վերաբերյալ գործնական գիտելիքներն ու հմտությունները։
Միջոցառումն իրականացվել է համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ՝ Ռիսկերի կառավարման խորհրդի՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշման համաձայն, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հետ համագործակցությամբ։
Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության հրամանատար, փոխգնդապետ Հ․ Սահակյանը, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վ․ Դաղբաշյանը, բնակչության պաշտպանության ավագ հրահանգիչ Մ․ Թունյանը, ԱՌԿ խորհրդի քարտուղար, պատրաստվածության պատասխանատու, ՎՊՀ անվտանգության ճարտարագետ-շինարար Մ․ Սիրադեղյանը, Հրդեհային անվտանգության ոլորտի ղեկավար Ռ․ Մխիթարյանը։ Միջոցառմանը ներկա էին ՎՊՀ ռեկտոր Ա․ Ծատուրյանը և ՎՊՀ քոլեջի տնօրեն Ա․ Լոքյանը։
Տարհանման ազդանշանից հետո համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու աշխատակիցները սահմանված կարգով լքել են շենքը և տեղափոխվել նախապես առանձնացված անվտանգ տարածք։ Գործնական պարապմունքի ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման կազմակերպմանն ուղղված գործողություններ և ցուցադրական աշխատանքներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված արձագանքման, ինչպես նաև մարդկանց անվտանգ տարհանման գործընթացին։






