«Ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտություններ» խորագրով վերապատրաստում

2025թ. հուլիսի 1-ին և 4-ին Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվեց «Ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտություններ» խորագրով վերապատրաստում դասախոսների, աշխատակիցների և ուսանողների համար։ Այն վարեց օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, Էրազմուս+ DeSIRe նախագծի անդամ Մարինե Էվոյանը՝  Ֆինլանդիայի Լապեենրանտայի  տեխնոլոգիական համալսարանում  ձեռք բերած փորձը փոխանցելով ունկնդիրներին:

Վերապատրասմանը մասնակցեցին 19 ուսանող,  25 դասախոս ու վարչական աշխատակից:

Վերապատրաստումը միտված էր ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտությունների ճանաչմանն ու կիրառման մեթոդների ձևավորմանը։ Մասնավորապես քննարկվեցին ստեղծագործական մտքի հոգեբանական և համակարգային այնպիսի գործիքներ, ինչպիսիք են դիվերգենտ և կոնվերգենտ մտածողությունները, մտագրոհը («Ձկան Ոսկրի» դիագրամ, լատերալ մտածողությունը (Էդվարդ դե Բոնոի «Վեց Մտածող Գլխարկներ» մեթոդը), ուղղահայաց մտածողությունը («SCAMPER» մեթոդը) և ԹՐԻԶ ( Հնարամիտ Խնդիրների Լուծման Տեսություն) մեթոդը: Ներկայացված մեթոդները և գործիքակազմը նպաստում են ստեղծարար մտածողության զարգացմանը և խթանմանը, ինչպես նաև օգնում են խնդիրներին տալ նորարական և կրեատիվ լուծումներ:

Վերապատրաստման ընթացքում խմբային աշխատանքների կազմակերպման միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ներկայացված գործիքները և կիսվեցին իրենց տպավորություններով։

Previous Article
Next Article