ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

ՎՊՀ մագիստրատուրայի սիրելի՛ դիմորդներ,

Մեկնարկում է մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2025/2026 ուսումնական տարվա  ընդունելությունը։

Մագիստրատուրայի ընդունելության համար դիմումների և փաստաթղթերի ընդունումը կատարվում է

  • Առաջին փուլ (անվճար)՝ հունիսի 5-ից հունիսի 27-ը ներառյալ,
  • Երկրորդ փուլ (վճարովի)՝ հունիսի 5-ից  օգոստոսի 22-ը ներառյալ:

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են

  • Առաջին փուլ (անվճար)՝ հուլիսի 1-ից 5-ը ներառյալ (ըստ ժամանակացույցի)
  • Երկրորդ փուլ (վճարովի)՝ օգոստոսի 25-ից 28-ը ներառյալ (ըստ ժամանակացույցի):

Ընդունելության դիմում հայտը լրացվում է տեղում՝ ՎՊՀ Ընդունող հանձնաժողովում (Գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ)։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ՎՊՀ պաշտոնական կայք-էջ`սեղմելով հղման վրա  (https://vsu.am/yndunelutyun-magistratura-arka/ ) կամ զանգահարել ՎՊՀ Ընդունող հանձնաժողովի թեժ գծի հեռախոսահամարին՝ 077-94-63-87։

«ՎՊՀ» հիմնադրամի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը՝ հղումով։

Previous Article