ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

ԱՌԿԱ ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտությունների ցանկ
Դիմորդների շարժն ըստ մասնագիտությունների (Առաջին փուլ, Երկրորդ փուլ)

Ընդունելության քննությունների արդյունքները

Կանոնակարգ «ՎՊՀ» հիմնադրամի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության
Մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտական քննությունների հարցաշարեր

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելության համար դիմումի և փաստաթղթերի ընդունումը կատարվում է 2026թ. հունիսի 5-ից հունիսի 27-ը ներառյալ, երկրորդ փուլով` 2026թ. հունիսի 5-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ:

«ՎՊՀ» հիմնադրամի մագիստրատուրայի դիմորդները դիմումները կարող են լրացնել ՎՊՀ Ընդունող հանձնաժողովում։

Առաջին փուլի ընդունելության քննությունները կազմակերպվում են 2026 թ․ հուլիսի 1-5-ը ներառյալ (ըստ ժամանակացույցի):

Երկրորդ փուլի ընդունելության քննություններն անցկացվում են 2026 թ․ օգոստոսի 25-ից մինչև 28-ը ներառյալ:

Խորհրդատվություն ստանալու նպատակով խնդրում ենք կապ հաստատել 077 94 63 87 հեռախոսահամարով:

«ՎՊՀ» հիմնադրամի ընդունող հանձնաժողովն աշխատում է  աշխատանքային օրերին, ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13։00-14։00)

Մագիստրատուրայի դիմորդները համալսարանի ընդունող հանձնաժողով են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ` Համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),

բ) բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակները և դրանց լուսապատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն  կրթություն ստացածների համար փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

գ)     տվյալ տարվա շրջանավարտները ներկայացնում են ուսանողի  ակադեմիական տեղեկագիրը և տեղեկանք ուսումնական հաստատությունից՝ բակալավրի աստիճանը շնորհելու վերաբերյալ։

դ) ինքնակենսագրություն (CV),

ե) անձը հաստատող փաստաթղթի  պատճեն,

զ) 3 լուսանկար (3×4 սմ չափի),

է) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):

ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին

Արխիվ