Շրջայց  ՎՊՀ-ում՝ Վանաձորի  թիվ 20 հիմնական  դպրոցի աշակերտների մասնակցությամբ

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի թվով 22 աշակերտներ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելեցին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան՝ դասղեկ Նաթելլա Վարդանյանի և հոգեբան Լուսինե Ներկարարյանի հետ։ Բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանի հետ աշակերտները շրջեցին բուհում՝ այցելեցին գրադարան, մեդիալաբ, Smart caffe, բնական գիտությունների ֆակուլտետի լաբորատորիաներ։ Այցի նպատակն էր ծանոթանալու համալսարանի կառուցվածքին, մասնագիտություններին և ընդունման կարգին։

Նմանատիպ հանդիպումները բուհում կրում են պարբերական բնույթ և նպատակ ունեն նպաստելու աշակերտների շրջանում մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը:

Previous Article
Next Article