Շարժունության հնարավորություն Մալագայի համալսարանում, Իսպանիա

Հայտարարություն

Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում հայտարարվում է շարժունության մրցույթ դասավանդող աշխատակազմի համար (1 տեղ)։  

Շարժունությունը տեղի կունենա 2025 թ․ հունվարի 7-ից  հուլիսի 31-ն  ընկած ժամանակահատվածում։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  1. Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ, ( B1 մակարդակ ըստ հյուրընկալող բուհի պահանջի), չի համարվում մրցութային ցուցանիշ: TOEFL և IELTS միջազգային վկայականներ ներկայացնելու դեպքում անցողիկ շեմը հետևյալն է․  TOEFL-79 միավոր,  IELTS-6,5 միավոր
  2. Մոտիվացիոն նամակ մինչև 100 միավոր, գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ
  3. Դասավանդման պլան, գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ
  4. Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ

Դիմորդների համար անց է կացվելու նաև հարցազրույց։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել  ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցությունների բաժին, կամ զանգահարել  +374 322 41853 հեռախոսահամարով։

Previous Article
Next Article