Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2022թ. սեպտեմբերի 23-24-ին հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու Կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 11-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝
- հնագիտություն, վիմագրություն,
- պատմագիտություն, ժողովրդագրություն,
- ազգագրություն
- ճարտարապետություն և արվեստ
- բանասիրություն
Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 31 մայիսի 2022թ., քննարկման վերջնաժամկետը՝ 10 հունիսի 2022թ.: Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 20-ը:
Գիտաժողովի զեկուցումների հինադրույթները հրապարակվեն էլեկտրոնային եղանակով և կուղարկվեն հեղինակներին։ Կազմկոմիտեի կողմից երաշխավորված զեկույցներն առանձին ՇՊՄԺ հոդվածների ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովից հետո:
Գիտաժողովին մասնակցության հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/83KHzoJUmhqLMcMd7