«Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական միջազգային գիտաժողով
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2022 թ. հունիսի 16-ից 17-ը Երևանում կազմակերպում է «Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցելու հայտերը, զեկուցումների հիմնադրույթներն ուղարկելու վերջին ժամկետը 2022թ. մայիսի 30-ն է:
Հայտերը պետք է ուղարկել instlingv@sci.am էլ. փոստին: Հիմնադրույթները (1,5 -2 էջ) էլեկտրոնային փոստին ուղարկել File Attachment-ով. համակարգը՝ Microsoft Word, տառաչափը` 12, տողերի միջև հեռավորությունը` 1,5:
Այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ ինստիտուտի կայքէջում` http://language.sci.am
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ