Համալսարանական սպորտի տարին ամփոփվել է հաշվետվությամբ և մրցանակաբաշխությամբ
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը և մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունեցել հունվարի 13-ին՝ ՀՊՏՀ Տեմպուսի սրահում, որին ներկա են գտնվել ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:
ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանի կողմից ներկայացվել է 2023թ. իրականացված մարզական միջոցառումների հաշվետվությունը։
ՀՀ ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի և ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանի կողմից Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը պարգևատրվել է շնորհակալագրով՝ 2023թ․ ընթացքում ուսանողական մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: