Առարկայական անվճար դասընթացներ

Առարկայական անվճար դասընթացներ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2024-2025 ուստարվա առկա ուսուցման համակարգի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է առարկայական անվճար դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են ս.թ. փետրվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, հետևյալ առարկաներից

  • մասնագիտություն,
  • ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 29-ը ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:  

Դասընթացների սկիզբը` ս.թ. փետրվարի 1-ից:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։

Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։

ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:

Previous Article
Next Article