ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սիրով տեղեկացնում ենք, որ ՎՊՀ-ի ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու MIND ICM25 (Move for INclusion and Digitalisation) նախագծին, որը համակարգվում է Պորտուի համալսարանի կողմից։
Նախագիծը նախատեսում է շարժունություն ուսանողների համար, ինչը կնպաստի՝
փոխադարձ ճանաչողության խորացմանը,
բուհերի միջև համագործակցության ամրապնդմանը,
ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը,
նոր միջազգային գործընկերությունների ստեղծմանը:
Ուսանողները հնարավորություն ունեն ուսանելու Պորտուգալիայի հետևյալ համալսարաններում՝
Պորտոյի համալսարան (University of Porto)
Ավեյրոյի համալսարան (University of Aveiro)
Մինհոյի համալսարան (University of Minho)
Տրաս-օս-Մոնտեսի և Ալտու Դուրուի համալսարան (University of Trás-os-Montes and Alto Douro)
Ուսանողների համար շարժունության ծրագրի տևողությունը կլինի 4-5 ամիս, նախատեսվում է 2027-2028 ուստարվա առաջին և երկրորդ կիսամյակի համար։
Նախագծին դիմելու պահանջներին և ուղեցույցի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով — https://mindicm25.up.pt/
Ուսանողների ընտրությունը կատարվելու է ոչ թե ՎՊՀ-ի կողմից, այլ MIND ICM25-ի կողմից։ Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել առցանց տարբերակով՝ մինչև նոյեմբերի 16-ը։
Erasmus+ Programme-ի շրջանակում իրականացվող MIND ICM25 նախագծին մասնակցելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն գործընկեր համալսարանների կողմից սահմանված պարտադիր լեզվական պահանջներին, որը հասանելի է դասընթացների ցանկում․ https://mindicm25.up.pt/courses
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՎՊՀ-ի Միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն։
Հեռ․՝ 098 48 40 63
Էլ․ փոստ՝ foreign@vsu.am
