Ուսանողների շարժունության հնարավորություն Սևիլյայի համալսարանում (Իսպանիա)

ՎՊՀ-ի և Իսպանիայի Սևիլյայի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի ուսանողների համար։ 

Ընտրված ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու հյուրընկալող համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 25-ը։

Պահանջվող փաստաթղթեր՝

Դիմում  (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)

Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։

Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

    *Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։ 
    Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։

    Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։  Նմուշը՝ այստեղ։

    Տեղեկանք՝  հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։

    Սևիլյայի համալսարանի կողմից առաջարկվող դասընթացները՝  կից փաստաթղթում։

    Previous Article
    Next Article