«Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում»․ իրազեկման հանդիպում ՎՊՀ-ում

Մայիսի 8-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» խորագրով իրազեկման հանդիպում։

Հանդիպման բանախոսներն էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Զաքարյանը։ Ներկա էին ռեկտոր Արմեն Ծատուրյանը, պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, ուսանողներ,  աշխատակիցներ։

Բանախոս Ա․ Մանուկյանը ներկայացրեց ուսանողներին կոռուպցիայի տարբեր դրսևորումները և հետևանքները, անդրադարձավ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմին, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին։ Քննարկման ընթացքում ընդգծվեց երիտասարդների դերը հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման և հանրային պատասխանատվության բարձրացման գործում։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, ուսանողները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հարցերն ու դիտարկումները։

Previous Article
Next Article