«Արհեստական բանականության վրա հիմնված բազմաֆունկցիոնալ համակարգերի մշակում» թեմայով սեմինար-քննարկում

 Մայիսի 6-ին  Վանաձորի պետական համալսարանի SMART CAFFE-ում տեղի ունեցավ «Արհեստական բանականության  վրա հիմնված բազմաֆունկցիոնալ համակարգերի մշակում» գիտահետազոտական  թեմայով սեմինար-քննարկում։

         Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռ․Ռ․ Սահակյանը կարևորեց նմատատիպ սեմինար-քննարկումները համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների համատեքստւմ։

«Արհեստական բանականության վրա հիմնված բազմաֆունկցիոնալ համակարգերի մշակում»  գիտահետազոտական թեմայով  ներկայացան պրոֆեսոր Ռ․ Սահակյանի ասպիրանտներ Գևորգ Պետրոսյանը՝ «Տեքստի ինքնատիպության աստիճանի որոշման բազմալեզու համակարգ» զեկույցով, և Նարեկ Հովհաննիսյանը՝  «Անորոշության պայմաններում մենեջերի համար որոշումների աջակցման խելացի համակարգ» զեկույցով։

Այնուհետև ամբիոնի դասախոսները  գիտահետազոտական թեմայի վերաբերյալ  հարցեր ուղղեցին պրոֆեսոր Ռ․ Սահակյանին և ասպիրատներին․ ծավալվեց հետաքրքիր քննարկում։

Previous Article
Next Article