«Փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանություն» առցանց վերապատրաստում
👉Գրանցման հղում https://forms.gle/XFF4oVDRWQzeUHsx7
✅ Սկիզբ՝ 19 մայիսի, 2025թ․
✅Ավարտ՝ 29 մայիսի, 2025թ․
✅ Տևողություն՝ 2 շաբաթ
✅ Վերապատրաստումն անցկացնող համալսարաններ՝ Գրանադայի համալսարան (UGR), Իսպանիա, և Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտ (IADT), Իռլանդիա
✅ Աշխատանքային լեզու՝ անգլերեն (B1-B2 մակարդակ)
✅ Վայր՝ թվային MOODLE հարթակ + ZOOM
✅ Գրանցման վերջնաժամկետ՝ 17 մայիսի, 2025թ․
✅Ձևաչափ՝ սինխրոն և ասինխրոն
Վերապատրաստման նպատակն է․
- Իմանալ ռուբրիկների մասին՝ որպես որակական և քանակական գործիք/մոտեցում, որն օգտագործվում է փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանության մեջ և որակական պատասխանները վերածում է կառուցվածքային տվյալների, որոնք կարող են վերլուծվել։
- Գնահատել տարբեր այլ գործիքներ (ինքնագնահատումներ, փոխադարձ գնահատում)
- Հանձնարարված քեյսերի հիման վրա դասընթացի 1-ին և 2-րդ օրերին սովորած տեսությունը կիրառել ասինխրոն դասավանդման շաբաթվա ընթացքում հանձնարարված դերային խաղերի/նախագծերի հանձնարարականների ժամանակ։
Ուսումնական ծրագրի կարճ բովանդակություն
- Ներածական մաս
- Կապ վերապատրաստողների հետ փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանության վերաբերյալ
- Ավարտական առաջադրանքների ներկայացում
Ուսուցման նյութեր
- Ընթերցանության նյութեր փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանությունների վերաբերյալ
Վերապատրաստման ժամանակացույց
- MOODLE հարթակում ասինխրոն առցանց դասընթաց, որը մասնակիցները կարող են անցնել անհատական գրաֆիկով 15.05-28.05.2025թ միջև ընկած ժամանակահատվածում
- Հարցուպատասխան, Zoom հանդիպումներ (19.05.2025թ, 20.05.2025թ և 29.05.2025թ․)
Ինտերակտիվ հանձնարարություններ
- Հարցուպատասխան, քննարկում փափուկ հմտությունների մեթոդաբանության կիրառման վերաբերյանլ
Գնահատման մեթոդներ
- Փոխադարձ գնահատում և ավարտական հանձնարարություն
Հետադարձ կապ
- Հետադարձ կապի հարցումներ և/կամ գնահատման ձևաչափեր վերապատրաստման ձևաչափի և բովանդակության վերաբերյալ մասնակիցների կարծիքը իմանալու համար