Տեղի ունեցավ արհեստական բանականություն թեմայով սեմինար SMART CAFFE-ում

Արհեստական բանականությունը մարդկության կարևոր ձեռքբերումներից է։

«Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  SMART CAFFE-ում անցկացվեց «Արհեստական բանականություն իրականությու՞ն թե՞ ապագայի մարտահրավեր» թեմայով կլոր սեղան քննարկում։ Հանդիպումը վարեց համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:  Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի դասախոսները, աշխատակիցները: Թեման արդիական էր և մեծ հետաքրքրություն առաջացրեց, այն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների ձևաչափով:

 Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը  նշեց, որ արհեստական բանականությունը դարձել է մեր  առօրյայի անբաժանելի մասը և կարևորեց  արհեստական բանականության դերը նորագույն տեխնոլոգիաներում այդ թվում  բարձրագույն կրթության մեջ։  Կրթության ոլորտում ամենատարածվածը և ամենագործածականը ChatGPT բոտն է։  Բուհի ռեկտորը  ներկայացրեց ինչպես այն արդյունավետ օգտագործել ուսումնառության ընթացքում։

Previous Article
Next Article