«SciNova» ակադեմիական ծրագրի վերապատրաստման դասընթացներ
Ապրիլի 23-ից մայիսի 7-ը Վանաձորի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյանը, քիմիայի և կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Զ․Վարդանյանը և մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հ․Օհանյանը մանակցել են Հայաստանի գիտությունների ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «SciNova» ակադեմիական ծրագրի վերապատրաստման դասընթացներին։ Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով, զարգացնել հետազոտությունը, նորարարության արդյունքների վերածելու կարողությունները և վերափոխել գիտության հանդեպ հայ երիտասարդության վերաբերմունքը: Դասընթացների նպատակն էր վերապատրաստել մասնագետների, որոնք հետագայում մագիստրոսներին և ասպիրանտներին կփոխանցեն համապատասխան գիտելիքներ «Գիտահետազոտության մեթոդաբանություն», «Գիտական նորարարությունների առևտրայնացում» մոդուլներով։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։