ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Ինչպե՞ս կողմնորոշվել թվային աշխարհում, ճանաչել կիբերսպառնալիքները և պաշտպանել սեփական տվյալներն առցանց տիրույթում։
Նոյեմբերի 12-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում տեղեկատվական անվտանգության մասնագետ, CyberHUB-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի հետ։
Թվային տեխնոլոգիաներն ամեն օր փոխում են մեր կյանքը՝ բացելով նոր հնարավորություններ, բայց նաև ստեղծելով անվտանգության նոր ռիսկեր։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնելու իրենց գիտելիքները կիբեռանվտանգության վերաբերյալ, ծանոթանալու թվային միջավայրի հիմնական սպառնալիքներին և սովորելու՝ ինչպես պաշտպանել անձնական տվյալներն ու անվտանգ գործել համացանցում։
📅 Օր՝ նոյեմբերի 12
🕐 Առաջին հանդիպում՝ 13։00 — 14։30
🕝 Երկրորդ հանդիպում՝ 14։45 – 16։15
Մասնակցության հղումը այստեղ՝
https://forms.gle/xqJGa7qauAsETYZ66
Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են (գրանցման վերջնաժամկետ՝ 10․11)
