ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Օրերս Վանաձորի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները այցելել են Սահմանադրական դատարան։ Նրանց ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել է պետական կառավարման համակարգում դատական իշխանության դերին:
Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հորդորել է երիտասարդներին՝ ապագայում իրենց համալսարանական գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
Աղբյուր՝ http://www.concourt.am/