«Ռուսերենի՝ որպես միջազգային հաղորակցության լեզվի տարի» միջոցառման շրջանակում ՎՊՀ-ում տեղի ունեցան դասախոսություններ
2022թ. հոկտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների կառավարությունների նախագահների խորհրդի որոշմամբ 2023թ-ը հռչակվեց «Ռուսերենի՝ որպես միջազգային հաղորդակցության լեզվի տարի»:
Ծրագրի համատեքստում 2023թ-ին ԱՊՀ երկրներում անցկացվող գիտական, գիտամեթոդական և գիտակրթական միջոցառումներին անմասն չմնաց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը:
«Ռուսերենի՝ որպես միջազգային հաղորակցության լեզվի տարի» միջոցառման շրջանակում մայիսի 26-ին Վանաձորի պետական համալսարանում իրականացվեցին դասախոսություններ՝ հետևյալ երեք թեմաներով.
- Ռուս-հայկական գրական կապեր (զեկուցող՝ բ.գ.թ., դոցենտ Թ. Թադևոսյան)
- Հայ-սլավոնական լեզվական զուգահեռներ (զեկուցող՝ բ.գ.թ., դոցենտ Թ. Թադևոսյան)
- Բանահյուսական ծիսակարգերի ավանդույթներ. հայ-ռուսական զուգահեեռներ (զեկուցող՝ բ.գ.թ., դոցենտ Թ. Թադևոսյան)