Ռիգայի RISEBA համալսարանում կայացան «MEDIA» նախագծի ուսուցողական հանդիպումները
Սույն թվականի սեպտեմբերի 24-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ Erasmus+ բուհերում «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» MEDIA նախագծի շրջանակներում Լատվիայի Ռիգայի RISEBA համալսարանում տեղի ունեցան նախագծի ուսուցողական հանդիպումները։ Հանդիպումներին Վանաձորի պետական համալսարանից մասնակցում էին MEDIA նախագծի տեղական համակարգող, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ՝ Հերմինե Գրիգորյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ՝ Հեղինե Օհանյանը և կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար, արվեստի և սպորտի ամբիոնի ասիստենտ Վաղինակ Նազարյանը։
Հանդիպումների ընթացքում ներկայացվեց Ռիգայի RISEBA համալսարանի փորձն առցանց միկրոկրեդիտային մոդուլների, սինխրոն և ասինխրոն դասընթացների նկարահանման, նկարահանումների համար սարքավորումների և համակարգչային ծրագրերի ընտրության վերաբերյալ։ Ինչպես նաև ելույթ ունեցան համալսարանի կարիերայի բաժնի ղեկավարը, սպորտային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի ղեկավարը։
Գործուղման երկրորդ օրը RISEBA համալսարանի MEDIAlAB-ում փորձնական նկարահանումներ կատարվեցին ծրագրի անդամների մասնակցությամբ։
Հանդիպումների վերջին օրը նվիրված էր նախագծի հետագա աշխատանքների և պլանների քննարկմանը։