Համագործակցության պայմանագիր՝ Վանաձորի պետական համալսարանի և ReGo Insurance ապահովագրական ընկերության միջև
Նոյեմբերի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart caffé-ում հյուրընկալվեցին ReGo Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Ռուստամ Սահակյանն իր խոսքում կարևորեց ուսանող-աշխատաշուկա գործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին:
Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը համալսարանի ուսանողներին ներկայացրեց համագործակցության շրջանակներում ակնկալվող հնարավորությունները, այդ թվում գիտելիքների և փորձի փոխանակում, պրակտիկայի հնարավորություն, ընկերության կադրերի համալրում՝ համալսարանի շրջանավարտների միջոցով:
Ընկերության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները սահիկաշարի միջոցով ներկայացրին ReGo Insurance-ի գործունեությունը, կարգախոսը, մատուցվող ծառայությունների փաթեթը՝ որպես լավ աշխատանքի գլխավոր երաշխիք առանձնացնելով հաճախորդների վստահությունը:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3775-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3781-1024x773.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3782-1024x806.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3793-1024x732.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3797-1024x627.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3803-1024x531.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3805-1024x598.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3808-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3813-1024x569.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3816-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3832-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3844-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3856-1024x683.jpg)