Ցյուրիխի հանրային կառավարման շվեյցարական դպրոցի «Public Governance and Administration» թեմայով 2023 թ. կրթական ծրագրի պահանջները
Ծրագրի ընդունելության պաշտոնական պահանջները հետևյալն են․
ա/ մագիստրոսի կոչում և համարժեք կրթական որակավորում,
բ/ առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ,
գ/ անգլերենի սահուն իմացություն։
Հայտագրումը սկսվում է 2023թ․ հունվարի 1-ից և ավարտվում՝ 2023թ․ հունիսի 15-ին։
Ֆինանսական աջակցությամբ հետաքրքրված թեկնածուները պետք է դիմեն կրթաթոշակի համար՝ նախքան ծրագրին դիմելը։ Կրթաթոշակների համար հայտագրումը սկսվում է 2023թ․ հունվարի 1-ից և ավարտվում՝ 2023թ․ փետրվարի 28-ին։
Դիմումի գործընթացի և կրթաթոշակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ www.sspg.ethz.ch.
Հարցերի դեպքում դիմել Cedric Bolli-ին ՝ cbolli@ethz.ch.