Պրոֆեսորադասախոսական կազմի  և վարչական աշխատակիցների շարժունության հնարավորություն (դասավանդում/ վերապատրաստում) Սլովենիայի Մարիբորի համալսարանում

Erasmus+KA171  ծրագրի շրջանակներում Մարիբորի համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ  ՎՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակիցների համար, որը պետք է իրականացվի մինչև  2025թ․ հուլիսի 31-ը։

Հայտադիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է  ներկայացնել մայիսի 27-ը  ներառյալ  ՎՊՀ–ի վարչական մասնաշենքի ընդհանուր բաժին։

Շարժունության մրցույթին կարող են դիմել բոլոր կրթական աստիճաններում դասավանդող աշխատակիցները` դասավանդման կամ վերապատրաստման, իսկ վարչական աշխատակիցները՝ վերապատրաստման համար։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դասավանդող աշխատակիցներ

  • Օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ, B2 օտար լեզվի իմացության մակարդակ
  • Մոտիվացիոն նամակ
  • Դասավանդման պլան
  • Ինքնակենսագրական տվյալներ

Վարչական աշխատակիցներ և դասախոսներ (վերապատրաստում)

  • Օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ, B2 օտար լեզվի իմացության մակարդակ
  • Մոտիվացիոն նամակ
  • Ինքնակենսագրական տվյալներ

Նրանք, ովքեր ցանկանում են դիմել, սակայն չունեն լեզվի իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ, ՎՊՀ-ը կկազմակերպի լեզվի քննություն։ 

Դիմորդների հետ անց է կացվելու հարցազրույց։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարությունների և համագործակցության բաժին։

Previous Article
Next Article