Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողների այցը Վանաձորի պետական համալսարան
2025 թ․ ապրիլի 9-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց դասախոսություն՝ «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով։
Դասընթացը վարեցին Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարարական ծառայության մայոր Վլադիմիր Դաղբաշյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ,փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Կարեն Ավետիսյանը։
Ներկա էին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, անվտանգության ճարտարագետ-շինարար Մարինե Սիրադեղյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու,դոցենտ, արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս Մարտուն Վիրաբյանը, համալսարանի և քոլեջի աշխատակիցներ, ուսանողներ։
Դասընթացավարները ներկայացրին մեր տարածաշրջանին առավել բնորոշ բնական աղետները, արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոնները, հատկապես, կարևորեցին արտակարգ իրավիճակներում «Ընտանիքի՝ աղետի պատրաստվածության պլանի» առկայությունը յուրաքանչյուր ընտանիքում։

