Պատմության ամբիոն
Ամբիոնի վարիչ Մովսիսյան Ֆելիքս Վազգենի՝ պ.գ.դ., պրոֆեսոր
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 123)
Մարուքյան Արմեն Ցոլակի — պ.գ.դ., պրոֆեսոր
Խաժակյան Վաչագան Արշալույսի — պ.գ.թ., դոցենտ
Ղուլյան Յուրիկ Վազգենի — պ.գ.թ., դոցենտ
Կոստանդյան Լուսինե Սերյոժայի — պ.գ.թ., դոցենտ
Աղաջանյան Սամվել Շարբաթի — պ.գ.թ., դոցենտ
Մելիքյան Արթուր Տիգրանի — պ.գ.թ., դոցենտ
Գրիգորյան Աննա Անուշավանի— փ.գ.թ., դոցենտ
Բրուտյան Մարիյա Աշոտի— պ.գ.թ., դոցենտ
Վիրաբյան Ամատունի Սասունիկի — պ.գ.դ.
Վարդանյան Բենիկ Վարդանի — պ.գ.թ., ավագ դասախոս
Կենսագրություն
Կոխլիկյան Արամայիս Ազատի — պ.գ.թ., դասախոս
Կենսագրություն
Բերենեցյան Արման Ռոբերտի- ՎՊՀ պատմության ամբիոնի հայցորդ, ամբիոնի դասախոս
Մատինյան Հենրի Ազատի — ՎՊՀ պատմության ամբիոնի ասպիրանտ, դասախոս
Հարությունյան Անի Հայկազի — Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության, տեսության ու տրամաբանության ամբիոնի հայցորդ, դասախոս
Ստեփանյան Նարինե Ռաֆայելի — դասախոս
Տիգրանյան Գնել Արտեմի — դասախոս
Գասպարյան Քրիստինե Լորիկի— ՎՊՀ պատմության ամբիոնի հայցորդ, դասախոս, ավագ մեթոդիստ
Չատինյան Զոյա Փաշոյի — ՎՊՀ պատմության ամբիոնի հայցորդ, դասախոս, գործավար
Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնում աշխատում են գիտական ներուժ, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ և դասախոսներ. ամբիոնի դասախոսներից 2-ը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են, 9-ը` պատմական գիտությունների թեկնածուներ, որից 7-ը` դոցենտներ:
Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում «Հայոց և համաշխարհային պատմության արդի հիմնախնդիրները» թեմայով:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային, միջբուհական և հանրապետական գիտաժողովների, իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ պատմության հիմնահարցերի վերաբերյալ, ղեկավարում են ուսանողական գիտական աշխատանքներ:
Ամբիոնի կողմից բակալավրի կրթական ծրագրով դասավանդվող առարկաների թիվն անցնում է 50-ից, իսկ մագիստրոսական ծրագրով դասավանդվող դասընթացների թիվը հասնում է շուրջ 20-ի: Պատմության բաժնի բակալավրիատում և մագիստրատուրայում ամբիոնն իրականացնում է պատմագիտական մի շարք առարկաների ծրագրերի մշակում և դասավանդում` «ԽՍՀՄ առաջնորդներ», «Մասոնների պատմություն», «Մերձավորարևելյան արդի հիմնախնդիրները», «Հայ գաղթօջախների պատմություն», «Ժամանակակից Սփյուռք», «ԽՍՀՄ փլուզումը և ԱՊՀ կազմավորումը», «Գունավոր հեղափոխություններ», «Արդի միջազգային քաղաքական կազմակերպությունները» և այլն:
Ամբիոնի դասախոսները ավելի քան 250 գիտական հոդվածների, շուրջ 30 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ են: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվող ուսումնասիրությունների և գիտական հոդվածների բովանդակությունը բազմաբնույթ է: Ուսումնասիրությունները վերաբերում են XVIII-XIX դարերի եվրոպական և ամերիկյան հեղափոխություններին, ազգային, ազատագրական պայքարին և դրա վերաբերյալ հայ հասարակական մտքի գնահատականներին, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայաստանի` հարևան երկրների հետ ունեցած սահմանային խնդիրներին, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-հունական հարաբերություններին, գիտության և մշակույթի զարգացմանը, հայ պարբերական մամուլին, քաղաքական հոսանքների ու կազմակերպությունների պատմությանը, Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, դպրոցում պատմության դասավանդման մեթոդներին:
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնը կազմավորվել է 1969թ.: Պատմության ֆակուլտետի փակման պատճառով 1977թ. ամբիոնը միացվել է ԽՄԿԿ պատմության և գիտական կոմունիզմի ամբիոնին: 1990թ. պատմության ամբիոնը վերաբացվել է: Գործունեության ընթացքում ամբիոնը ղեկավարել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանցը (1969-1970), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Հովնանյանը (1970-1975), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սասունիկ Վիրաբյանը (1990), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կարախանյանը (1990-1993), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը (1993-2010), իսկ 2010թ. փետրվարից մինչ օրս` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը:
Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են ականավոր գիտնականներ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Համբարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վ. Հակոբյանը, Լ. Խաչերյանը, Ստ. Ստեփանյանը: Ամբիոնի հետ գիտա-մանկավարժական կապեր են պահպանել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վլ. Բարխուդարյանը, Հ. Ավետիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գ. Գեղամյանը, Գ. Պետրոսյանը, Է. Մինասյանը, Հ. Հարությունյանը, Հ. Աբրահամյանը, Ռ. Նահապետյանը և ուրիշներ:
Ամբիոնում աշխատում են գիտական ներուժ, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ. ամբիոնի դասախոսներից 2-ը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են, 9-ը` պատմական գիտությունների թեկնածուներ, որից 7-ը` դոցենտներ:
Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում «Հայոց և համաշխարհային պատմության արդի հիմնախնդիրները» թեմայով:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային, միջբուհական և հանրապետական գիտաժողովների, իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ պատմության հիմնահարցերի վերաբերյալ, ղեկավարում են ուսանողական գիտական աշխատանքներ:
Ամբիոնի դասախոսների հրատարակած մենագրություններ և դասագրքեր.
- Ալեքսանդր Գրիգորյանց, Հայաստանի բանվոր դասակարգը 40 տարում, Երևան, 1960
- Александр Григорянц, Формирование и развитие технической интеллегенции Армении (1920-1965), Е., 1966
- Սուրեն Հովնանյան, Չեխոսլովակիայի սոցիալիստական շինարարության պատմությունից, Երևան, 1963
- Сурен Овнанян, Армяно-болгарские исторические связи и армянские колонии в Болгарии во второй половине XIX века, Е., 1968
- Սասունիկ Վիրաբյան «Ուրվագծեր Հայաստանի ոռոգման պատմության» /Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը/, Երևան, 1986
- Սասունիկ Վիրաբյան, Գագիկ Եթիմյան, Մեծ Ղարաքիլիսա, Երևան, 2002
- Սասունիկ Վիրաբյան, Շիրակի Գեղանիստ, Երևան, 2013
- Գրիգոր Կարախանյան, Հայոց ժողովրդական մշակույթը, Հանրագիտարան, հատոր 1-2, Երևան, 2003
- Կարախանյան և ուրիշներ, Հայաստանի ժայռապատկերները, Քարի դարից մինչև բրոնզի դար, Գ.Հ., Երևան, 2010
- Կարախանյան Գ.Հ. և ուրիշներ,Գառնի III , 1949-1956թթ. պեղումների արդյունքները, Երևան, 1962
- Կարախանյան Գ.Հ. և ուրիշներ, Սյունիքի ժայռապատկերները /Հայաստանի Հնագիտական հուշարձանները-4/, Երևան, 1970
- Կարախանյան Գ.Հ. և ուրիշներ, Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 2002
- Սամսոն Քառյան, Հայաստանի առաջին հանրապետության պատմության պատմագրություն, Երևան, 2003
- Սամսոն Քառյան, Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918-1923թթ., Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2005
- Սամսոն Քառյան, Լոռեցիները Հայրենական մեծ պատերազմում /1941-1945թթ./, Երևան, 2006
- Սամսոն Քառյան, Հովհաննես Թումանյանը և հայ ժողովրդի ողբերգությունը, Երևան, 2008
- Սամսոն Քառյան, Նախիջևան (դարերի խորքից մինչև 1917թ.), Երևան, 2010
- Ֆելիքս Մովսիսյան, Հայ հասարակական միտքը և պարբերական մամուլը 19-րդ դարի լեհական ազգային-ազատագրական պայքարի մասին, Երևան, 2002
- Ֆելիքս Մովսիսյան, Եվրոպական ազգային-ազատագրական շարժումները հայ պարբերական մամուլում /1848-1852թթ./, Երևան, 2004
- Ֆելիքս Մովսիսյան, 19-րդ դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը, Երևան, 2006
- Ֆելիքս Մովսիսյան, Մասոնները և ամերիկյան հեղափոխությունը, Երևան, 2015
- Աշոտ Սահակյան, Հայաստանը Անդրդաշնության կազմում: Խնդավառ միավորումից մինչև անաղմուկ բաժանում, Վանաձոր, 2013
- Գագիկ Եթիմյան, Հայաստանի մշակույթը 1945 – 1990 թվականներին /Քաղաքականություն և իրականություն/, Երևան, 2007
- Գագիկ Եթիմյան, Պետական իշխանության մարմինների քաղաքականությունը խորհրդային մշակույթի բնագավառում 1945-1990թթ., Վանաձոր, 2012
- Գագիկ Եթիմյան, Մշակութային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում (1945-1990թթ.), Երևան, 2017
- Յուրիկ Ղուլյան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից, 1918-1920 թվականներ, Վանաձոր, 2009
- Արթուր Մելիքյան, Հայ ժողովրդի պատմության սեմինար պարապմունքների պլաններ, Մեթոդական ձեռնարկ, Վանաձոր, 2008
- Արթուր Մելիքյան, Սալմաստի ժայռաքանդակը /Պատմական Հայաստանի Սասանյան մի հուշարձանի վերամեկնաբանություն, Երևան, 2016
- Արթուր Մելիքյան, Հոնգ ի Աժդարի ժայռաքանդակը, Երևան, 2017
- Մարիա Բրուտյան, Կ.Պոլսի հայկական և հունական համայնքները 15-18-րդ դարերում, Վանաձոր, 2015
Ամբիոնի կողմից անցկացված միջազգային գիտաժողովներ
- «Ինտեգրացիա և զարգացում: Հայաստանը և Եվրասիական ինտեգրումը» միջազգային գիտաժողով, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության հետ համատեղ, Վանաձոր, 2014
- «Ստալինգրադի հետնորդները»: Խաղաղության և համերշախության ակցիա», Վանաձոր-Վոլգոգրադ օնլայն գիտաժողով, 2018թ.
- «Հայոց և համաշխարհային պատմության արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողով` նվիրված հայ գրատպության 500-ամյակին, ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների հետ համատեղ, Վանաձոր, 2012
Ամբիոնի կողմից անցկացված հանրապետական գիտաժողովներ
- Հանրապետական գիտաժողով` նվիրված 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի 90-ամյակներին, ՀՀ ԳԱԱ հայագիտության բաժանմունքի, պատմության և արևելագիտության ինստիտուտների հետ համատեղ, Վանաձոր, 2011,
Ամբիոնի դասախոսների մասնակցությունը միջազգային և հանրապետական գիտաժողովներին
- Մովսիսյան Ֆ., Հովհաննես Չամուռճյան – Տերոյենցը 1860-ական թթ. իտալական ազատագրական պայքարի մասոնական բնույթի մասին, Հանրապետական գիտաժողով, Գյումրի, 2010
- Մովսիսյան Ֆ., Հայկական տարածքների վերադարձման պահանջը 1945թ. Պոտսդամի գագաթնաժողովում, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի 90-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով, ՎՊՄԻ, 2011
- Մովսիսյան Ֆ., Ֆրանսիական մեծ հեղափոխություն, թե մասոնական դավադրություն, ՎՊՄԻ, «Հայոց և համաշխարհային պատմության արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Մովսիսյան Ֆ. «Մխիթարյան միաբանության անդամները Նապոլեոն Բոնապարտի մասին», «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Հայագիտական միջազգային 2-րդ համաժողով Երևան, 2013
- Մովսիսյան Ֆ., Հայ-ռուսական հարաբերությունները 19-20-րդ դարերում, «Ինտեգրացիա և զարգացում: Հայաստանը և Եվրասիական ինտեգրումը», Վանաձոր, 2014
- Մովսիսյան Ֆ., Հայաստանը առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողով, Երևան, 2014
- Մովսիսյան Ֆ., Դավադրության տեսությունն առաջին աշխարհամարտի պատճառների մասին, «Առաջին աշխարհամարտ: Մոռացված հաղթանակներ» միջազգային գիտաժողով, Գյումրի, 2014
- Մովսիսյան Ֆ., Արևմտահայերի ազգային սահմանադրության ընդհանուր գծերն ու սկզբունքները, «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. Հայագիտության արդի հիմնախնդիրներ», 9-րդ միջազգային գիտաժողով, Գյումրի, 24-25 սեպտեմբերի 2016
- Մովսիսյան Ֆ., Սիոնիզմը և հայոց ցեղասպանությունը, «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողով, Երևան, 2016
- Մովսիսյան Ֆ., Նոր և նորագույն պատմության համեմատական պարբերացումը ժամանակակից պատմական գիտությունում, «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» հանրապետական գիտաժողով, ԵՊՀ, 13-14 ապրիլի, 2017թ.
- Մովսիսյան Ֆ., Վենետիկի Մխիթարյանները նապոլեոնյան տիրապետության դեմ եվրոպական ժողովուրդների ազգային ազատագրական պայքարի մասին, «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300», 24-25 հոկտեմբերի, 2017թ.
- Մովսիսյան Ֆ., Արցախյան ազգային շարժումը խորհրդային կենտրոնական մամուլի գնահատմամբ, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողով, Արցախի պետական համալսարան, 2018
- Մովսիսյան Ֆ., Միքայել Նալբանդյանի մասոն լինելու հարցի շուրջ, «Մելս Սանթոյան-80», միջազգային գիտաժողով, Վանաձորի պետական համալսարան, 2018
- Մովսիսյան Ֆ., Կ.Պոլսի «Բարեգործական ընկերություն հայոց» կազմակերպության առնչությունները մասոնության հետ, «Վանաձորի պետական համալասրան-50, Հովհաննես Թումանյան -100» միջազգային գիտաժողով, ՎՊՀ, 2019
- Մովսիսյան Ֆ., Կ.Պոլսի Բուլվեր օթյակի հայ անդամները, «Շիրակի հայագիտական ժառանգությունը: Հայագիտության արդի հարցեր» 10-րդ միջազգային գիտաժողով, Գյումրի, 27-29 սեպտեմբերի, 2019
- Մովսիսյան Ֆ., Ջ. Գարիբալդու կերպարը արևմտահայ պարբերական մամուլում, Պողոս Խաչատրյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2019
- Մովսիսյան Ֆ., Մանչեսթրի «Odd Fellows» եղբայրական ընկերության Կ. Պոլսի «Հայկ» («Օրիոն») մասնաճյուղի առնչությունները մասոնության հետ, Հայ-ռուսական համալսարանի 14-րդ տարեկան գիտաժողով, Երևան, 2–6 դեկտեմբերի, 2019 թ.
- Մովսիսյան Ֆ., Կ. Պոլսի «Հայաստան» թիվ 1185 օթյակը, Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, Գյումրի, 8-9 նոյեմբերի, 2019
- Մովսիսյան Ֆ., Կ.Պոլսի «Արևելյան» թիվ 687 օթյակի երևելի հայ դեմքերը, «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված գիտաժողով, Երևան, 2021
- Մովսիսյան Ֆ., Ամերիկյան քաղաքացիական պատերազմը «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի գնահատմամբ, Գավառի պետական համալսարանի առցանց 24-րդ գիտաժողով, 2021թ.
- Վիրաբյան Ս. Հայաստանի սոցիալ-տնտեսական կացությունը մոնղոլական դարաշրջանում, «Միացյալ և անկախ Հայաստանի անկախության մասին հռչակագրի» 90 և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2009
- Քառյան Ս., Գ.Նժդեհը և Ղարաքիլիսայի հերոսամարտի գնահատումը հայ պատմագրության մեջ, Գ. Նժդեհի 115 ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, Երևան, 2001թ.
- Քառյան Ս., Երիտթուրքերի 1919թ. դատավարությունը, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, Գյումրի, 2005թ
- Քառյան Ս., Հայոց գրերի ստեղծման տարեթվի հարցի շուրջ, Հայ գրերի գյուտի և Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Երևան, 2005թ.
- Քառյան Ս., Սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունները Նախիջևանում 7-9-րդ դարերում, «Միացյալ և անկախ Հայաստանի անկախության մասին հռչակագրի» 90 և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2009
- Քառյան Ս., Առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական կովկասյան ճակատում հայ կամավորական գնդերի գործունեության արժևորման հարցի շուրջ, ՎՊՄԻ, Միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Քառյան Ս., Մայիսյան հերոսամարտերը հայ պատմագրության մեջ, Հայաստանի Հանրապետություն — 100, միջազգային գիտաժողով, Երևան, 2018
- Եթիմյան Գ., Ղարաքիլիսայի օկուպացիան 1918թ. թուրքերի կողմից և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները, ՎՊՄԻ, Միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Եթիմյան Գ., «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. Հայագիտության արդի հիմնախնդիրներ», 9-րդ միջազգային գիտաժողով, Գյումրի, 24-25 սեպտեմբերի 2016
- Ղուլյան Յու., ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Տ.Բեկզադյանի գործունեությունը Ադրբեջանությունը Ադրբեջանում (1919թ մարտ-1920թ. փետրվար), «Միացյալ և անկախ Հայաստանի անկախության մասին հռչակագրի» 90 և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2009
- Ղուլյան Յու., Ադրբեջանից հայ փախստականների Հայաստան տեղափոխման հարցը /1919-1920թթ. մայիս/, ՎՊՄԻ, Միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Ղուլյան Յու. Հայ-ադրբեջանական հարաբերությունները 1918-1920թթ., Հայաստանի Հանրապետություն — 100, միջազգային գիտաժողով, Երևան, 2018
- Ղուլյան Յու., Պարենային խնդիրը Հայաստանի Հանրապետությունում /1918թ. հունիս-1919թ. հունվար/, «Վանաձորի պետական համալասրան-50, Հովհաննես Թումանյան -100» միջազգային գիտաժողով, ՎՊՀ, 2019
- Ղուլյան Յու., Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետությունից 1918 թվականին, Գավառի պետական համալսարանի առցանց 24-րդ գիտաժողով, 2021թ.
- Մելիքյան Ա., Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մի վկայության պարզաբանման փորձ, «Միացյալ և անկախ Հայաստանի անկախության մասին հռչակագրի» 90 և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2009
- Մելիքյան Ա., Անկախության գաղափարի պատկերագրությունն Արշակ Առաջինի դրամների վրա, ՎՊՄԻ, Միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Մելիքյան Ա., Հայաստանի Սասանյան թագաժառանգների գահակալության սկզբնավորման և նշանակության հարցերի շուրջ, «Հին և միջնադարյան Հայաստանը և իր հարևանները» հանրապետական գիտաժողով՝ նվիրված Գագիկ Խորենի Սարգսյանի 90-ամյակին, Երևան, 2015
- Բրուտյան Մ., «Զմյուռնիայի հայ համայնքի կազմավորման ժամանակաշրջանը ըստ հունական միջնադարյան արխիվային փաստաթղթերի», Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» Բ միջազգային գիտաժողով, Երևան, 2017
- Բրուտյան Մ., Հայ ռազմիկների մասնակցությունը Ստալինգրադի ճակատամարտին, «Ստալինգրադի հետնորդները: Խաղաղության և համերշախության ակցիա», Վանաձոր-Վոլգոգրադ օնլայն գիտաժողով, 2018թ.
- Բերնեցյան Ա., «Արշալույս Արարատյանը» Դանուբյան իշխանությունների միավորման մասին, Հանրապետական գիտաժողով, Գյումրի, 2010
- Բերնեցյան Ա., «Մասյաց աղավնին» ռումինական պետության կազմավորման մասին ՎՊՄԻ, Միջազգային գիտաժողով, Վանաձոր, 2012
- Վիրաբյան Հ. Армяне в истории и культуре России 18-20 вв, Санкт-Петербург, 2016
- Ժամհարյան Գ., «Նյութական գործոնը խորհրդահայ մտավորականության և խորհրդային իշխանությունների շփումներում, «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը», ԵՊՀ, 2018
- Գասպարյան Ք., «Ժամանակ» պարբերականը արևմտահայ ազգային սահմանադրական շարժման մասին, «Վանաձորի պետական համալասրան-50, Հովհաննես Թումանյան -100» միջազգային գիտաժողով, ՎՊՀ, 2019
- Չատինյան Զ., Կանանց մասնակցությունը 19-րդ դարի Կ.Պոլսի հայ հասարարակական ընկերությունների գործունեությանը, «Վանաձորի պետական համալասրան-50, Հովհաննես Թումանյան -100» միջազգային գիտաժողով, ՎՊՀ, 2019
- Հարությունյան Ա., Տեղեկատվությունը իշխանության ժամանակակից պատճեի դերում. Անդրադարձ Արցախյան կոնֆլիկտի տեղեկատվական վերջին զարգացումներին, Գավառի պետական համալսարանի առցանց 24-րդ գիտաժողով, 2021թ.
- Վարդանյան Բ., Մարդու աճյուն չպարունակող դամբարաններն ուշ բրոնզի եվ վաղ երկաթի դարում, «Շիրակի հայագիտական ժառանգությունը: Հայագիտության արդի հարցեր» 10-րդ միջազգային գիտաժողով, Գյումրի, 27-29 սեպտեմբերի, 2019
- Վարդանյան Բ., Անվավոր փոխադրամիջոցին պատկանող մի առարկայի՝ երիթակի շուրջ. հնագիտական և ծիսական համատեքստի վերականգման փորձ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների 16-րդ միջազգային գիտաժողով, Երևան, 20-22 նոյեմբեր, 2019
- Վարդանյան Բ., Հ. Իսրայելյանի պեղումները Զոլաքարում, Ուեդուրիէթիունի երկրի հնագիտական ժառանգությունը», գիտաժողով` նվիրված հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Էրեբունի թանգարան, Երևան, 11-13 փետրվարի, 2020
- Վարդանյան Բ., Հարություն Մնացականյանի անտիպ աշխատությունները, Լճաշենի ֆենոմենը, Լճաշեն, 2021:
Ամբիոնի դասախոսների մասնակցությունը միջազգային փոխանակման ծրագրերին
Մովսիսյան Ֆելիքս Վազգենի –Լեհաստան, Ադամ Միցկևիչ համալսարան, 2015
Բրուտյան Մարիա Աշոտի — Պորտուգալիա, Լիսաբոնի համալսարան, 2018
Բրուտյան Մարիա Աշոտի- Իսպանիա, Բարսելոնայի համալսարան, 2018
Բրուտյան Մարիա Աշոտի- Գերմանիա, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան, 2019
Բրուտյան Մարիա Աշոտի- Բելգիա, Լյուվենի կաթոլիկ համալսարան, 2019
«Պատմություն» մասնագիտության ուսանողների մասնակցությունը միջազգային փոխանակման ծրագրերին
Մատինյան Հենրի –Ռումինիա, Յաշի Ալեքսանդր Իոհան Կուզայի համալսարան, 2014
Մատինյան Հենրի –Լեհաստան, Ադամ Միցկևիչի անվան համալսարան, 2015
Սարգսյան Ռոբերտ –Լեհաստան, Կրակովի Յագելոնյան համալսարան, 2016