Պարգևատրվեցին «Բիզնես պլան» խորագրով մրցույթի մասնակիցներն ու հաղթողները

Պարգևատրվեցին «Բիզնես պլան» խորագրով մրցույթի մասնակիցներն ու հաղթողները

Հունվարի 25-ին Սմարթ կաֆեում տեղի ունեցավ «Բիզնես պլան» խորագրով մրցույթի մասնակիցների և հաղթողների պարգևատրումը: Ներկա էին աշակերտներ և ուսուցիչներ Լոռու մարզի տարբեր համայնքների դպրոցներից, Վանաձորի պետական համալսարանի ուսանողներ, որոնք ծրագրի ընթացքում հանդես են եկել մենթորի և գնահատողի դերում:

Ներկաներին ողջունեցին մրցութային հանձնաժողովի նախագահ Հրայր Պապոյանը, համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը:

Ընդհանուր առմամբ բիզնես գաղափարներով մրցել են թվով յոթ թիմեր՝ յուրաքանչյուրը բաղկացած հինգ աշակերտից և ուսուցիչներից:

Համաձայն արդյունքների՝ երրորդ տեղը գրավել է Բազումի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Գուգարքի միջնակարգ դպրոցի թիմը և առաջին տեղը՝ ՎՊՀ վարժարանի թիմը:

Մրցույթի մասնակից թիմերը նաև հնարավորություն կունենան համալսարանի «Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում» (SMART CAFFE) զարգացնել իրենց հետագա  գործունեությունը՝ բիզնեսի ոլորտում:

Previous Article
Next Article