«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ»-ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում
- Կազմակերպություն — «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
- Պաշտոնի անվանում — «Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ»
- Աշխատանքի վայր — ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36
- Աշխատաժամանակ — լրիվ (1 դրույք)
- Աշխատավարձ — 120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և սոց. վճար)
- Դիմելու վերջնաժամկետ — 1.03.2024 թ.-ը ներառյալ
Աշխատանքի նկարագիր
«Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման ՄԱՍՆԱԳԵՏ»—ը՝
- որոնում է դրամաշնորհային նախագծերի հայտարարություններ և նախապատրաստում է հայտեր,
- համակարգում և կազմակերպում է դրամաշնորհային նախագծերի հայտ ներկայացնելու վերաբերյալ աշխատանքային խմբերի խորհրդատվություններ,
- վերահսկում է շահած դրամաշնորհային նախագծերը և կատարվող աշխատանքները,
- ստեղծում է կապեր և համակարգում համալսարանական տարբեր գիտաճյուղերի խնդիրներին նվիրված հանրապետական և միջազգային կոնֆերանսներում Համալսարանի աշխատակիցների և ուսանողների մասնակցության գործընթացը,
- կատարում է բաժնի տեղեկատվական բնույթի նյութերի որոնման, հավաքման, վերլուծման և պատրաստման աշխատանքներ՝ կրթական դասընթացների, վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման, դրամաշնորհների, կրթական բարեփոխումներին նվիրված կոնֆերանսների, սեմինարների մասնակցության համար,
- աջակցում է Համալսարանում որակավորման և վերաորակավորման դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների և այլ ծրագրերի անցկացմանը,
- կատարում է միջազգային կապերի և դրամաշնորհների աշխատանքներին վերաբերող տեղեկատվության վերլուծություն,
- կազմակերպում և մեթոդական օգնություն է ցուցաբերում Համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին` միջազգային կազմակերպություններից, հիմնադրամներից, ծրագրերից դրամաշնորհներ, կրթաթոշակներ ստանալու, վերապատրաստումների մասնակցելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման համար:
Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ տեղեկատվություն
- Բարձրագույն կրթություն,
- առնվազն մեկ տարվա հատուկ աշխատանքային ստաժ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 20.1-րդ հոդված 2-րդ կետ) կամ պաշտոնի անձնագրով ամրագրված գործառույթների կատարման առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ:
Պահանջվող փաստաթղթեր
- դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
- առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքի փորձը հաստատող փաստաթուղթ,
- 3×4 (սմ) չափի երկու լուսանկար,
- ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների (անգլերենի և ռուսերենի) իմացության,
- աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
Դիմելու կարգը և ժամանակացույցը
— Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024 թ.-ի հունվարի 31-ից, 2024 թ-ի մարտի 1-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, Ընդհանուր բաժին)։
— Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճեների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:
— Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024թ. մարտի 4-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։
— Արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի մարտի 5-ին:
Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։ Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։
Վերոհիշյալ հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 41853