Պարգևատրվեցին Համո Սահյանի պոեզիային նվիրված ասմունքի մրցույթի հաղթողները
Դեկտեմբերի 15-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Համո Սահյանի պոեզիային նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Մրցույթի մասնակից 93 աշակերտից լավագույն տասնհինգն արժանացան շնորհակալագրերի: Շնորհակալագրերը հանձնեց ասմունքի մրցույթի ժյուրիի անդամ, բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը:
Ասմունքի մրցույթի հաղթողներին երրորդ հորիզոնականը գրաված Միլենա Վարդանյանին՝ ՎՊՀ վարժարանից, Էռնեստ Գրիգորյանին՝ Վանաձորի №11 ավագ դպրոցից, երկրորդ հորիզոնականին արժանացած Գոռ Մկրտչյանին՝ Վանաձորի №8 հիմնական դպրոցից և մրցույթի հաղթող դարձած Արմինե Վարդանյանին՝ Սպիտակի №8 միջնակարգ դպրոցից, դիպլոմներ և նվերներ հանձնեց Վանաձորի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը:
Վանաձորի պետական համալսարանը կրկին շնորհավորում է մրցույթին լավագույնս ներկայացած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաղթանակներ:
Ժյուրիի հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը ներկաներին կոչ արեց ակտիվորեն մասնակցելու առաջիկայում Պարույր Սևակի 100-ամյա հոբելյանին նվիրված ասմունքի փառատոնին: