2023Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2023Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28—ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1․ ՎՊՀ 2024թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի ներկայացում:
Զեկ.՝ ՖՌԿ բաժնի վարիչ Մ․Թեմուրյան
2․Հաշվետվությունների քննարկում և հաստատում.
- Ֆակուլտետների տարեկան հաշվետվություններ,
/Չզեկուցվող հարցեր/։
Զեկ.՝ Ֆակուլտետների դեկաններ
- Ուսումնական աշխատանքների հաշվետվություն,
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ.Կոստանդյան
- Գիտական աշխատանքների հաշվետվություն:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
3․Դիմորդների հավաքագրման շուկայավարական քաղաքականության արդյունավետության բարձրացման վերլուծություն:
Զեկ.՝ կրթական բարեփոխումների և վերապատրաստման
կենտրոնի ղեկավար Վ.Նազարյան
4․ ՀԼԳ ամբիոնի ասպիրանտ Գ․ Չոփուրյանի աշխատանքի վերնագրի մեջ կատարել մասնակի փոփոխություն՝ դարձնելով ՝ «12-16-րդ դարերի հայերեն վիմագիր արձանագրությունների լեզուն»։
Զեկ.՝ ՀԼԳ ամբիոնի վարիչ Հ. Բաբուռյան
5․«Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2024-2025թթ․ միջազգայնացման ռազմավարության քննարկում և հաստատում:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
6․Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների քննարկում և հաստատում:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Վարչական աշխատողների աշխատանքի գնահատման, խրախուսման և վճարման կարգում» առաջարկվող փոփոխությունների հարցը։
Զեկ.՝ ՄՌԿ բաժնի պետ՝ Հ. Ղարաքեշիշյան
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներքին կարգապահական կանոններում առաջարկվող փոփոխությունների հարցը։
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի
Ուսանողների գիտելիքների ստուգման, հաշվառման և գնահատման կանոնակարգի վերաբերյալ առաջարկություններ։
Զեկ.՝ ՎՊՀ իրավաբան Ք․Ղազարյան
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգ»-ի վերաբերյալ առաջարկություններ։
Զեկ.՝ գիտահետազոտական աշխատանքների
և նորարարությունների և
համագործակցության բաժնի
ղեկավար՝ Ա. Հարությունյան
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի
Մասնագիտական կրթական ծրագրի համար առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման քաղաքականության և ընթացակարգի վերաբերյալ առաջարկություններ։
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ.Կոստանդյան
6․1․ Հետևյալ կարգերում/ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը․
6․1․1․ ՊՈԱԿ-ը փոխել հիմնադրամի
- Կանոնակարգ ՎՊՀ մագիստրոսական ծրագրի ղեկավարի գործունեության։
- Կարգ ՎՊՀ-ում ուսանողների գիտելիքների գնահատման արդյունքների բողոքարկման։
- Կարգ Վանաձորի Հ. Թումանյանի պետական համալսարանի ամբիոններում դասալսումների անցկացման և քննարկման կազմակերպման
- Մասնագիտության կրթական ծրագրի ներքին աուդիտի կազմակերպման ընթացակարգ ՊՈԱԿ
6․1․2․ ՊՈԱԿ–ի փոփոխության հետ մեկտեղ փոփոխել նաև համապատասխան ստորաբաժանման անվանումը․
- Կարգ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատողների անձնական գործերը կազմելու և վարելու
6․1․3․ Ստորև նշված կարգերում կատարել միայն ստորաբաժանումների անվանումների փոփոխություն.
- Ամբիոնի կանոնակարգ
- Ռեկտորատի կանոնակարգ
- Կանոնակարգ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում «Դասախոսը ուսանողների աչքերով» սոցիոլոգիական հարցման անցկացման
- Կարգ դպրոցականների լուսանկարչական աշխատանքների մրցույթի կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման
- Կարգ դպրոցականների ասմունքի մրցույթի կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման։
6․1․4․ Հետևյալ կարգերում հղումը կատարել ՎՊՀ-ի նոր ռազմավարության վրա․
- Մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և ներդրման ռազմավարություն։
- Վանաձորի անվան պետական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականություն։
- Երիտասարդ դասախոսների (աշխատակիցների) մենթորության կազմակերպման։
Զեկ.՝ ՎՊՀ իրավաբան Ք․Ղազարյան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –28.12.2023թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան
18.12.2023թ.