Պարգևատրվեցին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները
Մայիսի 13-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը պատվոգրեր հանձնեց ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության առաջին ու երկրորդ կուրսի ուսանողներին։
Ապրիլի 21-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացած սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Մհեր Օհանյանը 71 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, Սեյրան Սարուխանյանը 88 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը, Արշակ Բեկչյանը 64 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը, Էրիկ Սաղաթելյանը 98 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը։
Հանդիպմանը ներկա էին նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը և արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը։ Ռուստամ Սահակյանը շնորհավորեց մեր ուսանողներին ակտիվ մասնակցության, պատվավոր հորիզոնականներով ու հաղթանակով վերադառնալու համար։



