Կայացավ «Ուսանողական Գարուն-2022» փառատոնի հանդիսավոր փակումը

Կայացավ «Ուսանողական Գարուն-2022» փառատոնի հանդիսավոր փակումը

     Ապրիլի 30-ին, «Լոռի» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2022»  փառատոնի փակման և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՎՊՀ աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր անվանակարգերի ժյուրիի անդամները և  իհարկե փառատոնի մասնակիցները։ Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորելով  բոլոր մասնակիցներին նշեց, որ փառատոնին մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ Նա  հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ ուսանողներ կմասնակցեն փառատոնին, և հնարավոր կլինի անգամ փառատոնը դարձնել հանրապետական բնույթի։ Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց փառատոնի կայացման գործում աջակցած անձանց, ժյուրիի անդամներին և  համալսարանի աշխատակիցներին։ Այնուհետև հանձնեց առաջին տեղ զբաղեցրած մասնակիցների պատվոգրերն ու մրցանակները։

Պարգևատրվեցին նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները, իսկ մրցույթներին մասնակցած ուսանողները ստացան շնորհակալագրեր։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Վանաձորի քաղաքապետարանի երգի պետական թատրոնի տաղանդավոր արտիստները։

Նախատեսվում է, որ «Ուսանողական գարուն» փառատոնը կրելու է ամենամյա բնույթ։

Previous Article
Next Article