ՎՊՀ-ում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ՝ օրակարգային չորս հարցով
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ: Նիստի օրակարգը՝ բաղկացած 4 հարցից, հաստատվեց միաձայն:
Օրակարգային առաջին, երկրորդ և երրորդ հարցերի մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը: 2023/2024 ուստարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, ընդունելության տեղերի և վարձավճարների հաստատում, 2023/2024 ուստարվա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, ընդունելության տեղերի և վարձավճարների հաստատում, բակալավրի առկա ուսուցման համակարգի 2-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 1-2-րդ կուրսերի ուսումնական գործընթացի գրաֆիկները «Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման և հաշվառման կանոնակարգին» (արձ. թիվ 16 (30.06.2022թ)., ռեկտորի, թիվ 772 Ն/Մ հրաման (04.07.2022թ) համապատասխանեցնելու զեկույցները գիտխորհրդի կազմը հաստատեց:
Օրակարգային վերջին, այն է՝ «գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող 21T-4C142 ծածկագրով գիտական թեմայի իրականացման 01.10.2021թ.-30.09.2022թ. ժամանակահատվածն ընդգրկող ընթացիկ (տարեկան)» հաշվետվությունը ներկայացրեց գիտական թեմայի ղեկավար Զ. Վարդանյանը: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն: