«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերսկսել է մասնագետների հավաքագրման գործընթացը

«500 000 դրամ կրթաթոշակ՝ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ավարտական կուրսի բոլոր ուսանողների համար». «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերսկսել է մասնագետների հավաքագրման գործընթացը

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման թիմը վերսկսել է հավաքագրման գործընթացը։ Գործընթաց, որի շրջանակներում կազմակերպությունը փնտրում և գտնում է այն առաջնորդներին, ովքեր պատրաստ են առաջիկա երկու տարիների ընթացքում նպաստել​ կրթության զարգացմանը՝ նոր գաղափարներ բերելով մարզային համայնքներ, ընդլայնելով սեփական գիտելիքների և հմտությունների շրջանակը։ Այս համատեքստում շատ կարևորվում է հատկապես բնագիտամաթեմատիկական առարկաների դասավանդումը։

Այս նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը առաջարկում է​ 500 000 դրամ կրթաթոշակ՝ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ավարտական կուրսի բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից՝ ուսանողը սովորում է վճարովի, թե անվճար համակարգում։​ Կրթաթոշակին հավակնելու համար​ ցանկալի է, որ ուսանողը ունենա 15 և բարձր ՄՈԳ, ինչպես նաև պատրաստակամություն՝ ​ երկու տարով միանալու մեր կրթական շարժմանը։

Հ.Գ. Կից ներկայացված է «Ուսուցիչների առաջնորդության ծրագրի» մասին համապարփակ տեղեկատվություն իրազեկման համար.

https://www.teachforarmenia.org/news-page/response-to-the-education-crisis

Previous Article
Next Article