Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստի գործընթացը կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարահիգիենիկ կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
ՕՐԱԿԱՐԳ
1.Հաղորդում նոր մշակվող ՄԿԾ-ների վերաբերյալ:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
2. Հաղորդում «ՎՊՀ գիտական տեղեկագրի» հրատարակման վերաբերյալ:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
3. Հաղորդում 2021-22 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վերաբերյալ:
Զեկ.՝ 2021-22 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության պատասխանատու քարտուղար Մ.Բրուտյան
4. Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Շուշանիկ Մխիթարի Մոսինյանի ատենախոսության թեմայի, ղեկավարի, ուսումնական և անհատական պլանների հաստատում:
Զեկ.՝ գիտահաետազոտական աշխատանքների,
նորարարությունների և համագործակցության բաժնի
ղեկավար Ա.Հարությունյան
5. Ուսանողների կարիքների ներկայացում:
Զեկ.՝ ուս. խորհրդի նախագահ Տ.Թումանյան
6. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդին կից մշտական մրցութային և ուսումնամեթոդական հանձնաժողովների ձևավորման հարցը:
Զեկ.` համալսարանի ռեկտոր Ռ.Սահակյան
7.Կարգերի և կանոնակարգերի քննարկում և հաստատում:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնամեթոդական նյութերի (աշխատանքների) մշակման և ներդրման համար դրամական խրախուսման հաշվարկման ու վճարման կարգի նախագիծ:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատողներին գիտահետազոտական և գիտակազմակերպական ձեռքբերումների և աշխատանքների համար դրամական խրախուսման հաշվարկման ու վճարման
կարգի նախագիծ:
Զեկ.՝ ուսումնամեթոդական աշխատանքների խրախուսման հանձնաժողովի նախագահ Ս.Թումանյան
գիտահետազոտական աշխատանքների խրախուսման հանձնաժողովի նախագահ Ֆ. Մովսիսյան
համազեկուցող՝ իրավաբան Ք.Ղազարյան
8. Ներքոնշյալ կանոնակարգերի և կարգի մշակման համար հանձնաժողովների ձևավորում.
- «Գիտական խմբերի ստեղծման և նրանց աշխատանքների խթանման»
- «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման»
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Աշխատակիցներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու»
Զեկ.` համալսարանի ռեկտոր Ռ.Սահակյան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 2 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –25.11.2021թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան
15.11.2021թ.