Նոր համագործակցություն՝ կրթության որակի բարելավման նպատակով
Դեկտեմբերի 24-ին «Սուսաննա Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Հովհաննես Դանիելյանը և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել բարձրագույն կրթության որակի բարելավմանը՝ ուսանողների զարգացման և կարիերայի հնարավորությունների ընդլայնման միջոցով։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում են հետևյալ կարևոր նախաձեռնությունները.
- կրթական միջավայրի բարելավում. համալսարանում ստեղծվելու են նոր հնարավորություններ ուսումնական գործընթացի արդիականացման և ուսանողների ակադեմիական կյանքի հարստացման համար,
- անվանական կրթաթոշակների սահմանում. նպատակը՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ինչը կնպաստի ուսումնառության հանդեպ մոտիվացիայի աճին,
- գործատու-ուսանող կապերի ամրապնդում. հուշագիրը նպատակ ունի ստեղծելու սերտ կապ ուսանողների և գործատուների միջև, ապահովելով կարիերայի մեկնարկի ավելի ամուր հիմք
- ուսումնական և արտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպում. սա ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ ապահովելով նրանց պատրաստվածությունը աշխատանքի շուկայում։