Կայացավ 2024թ․ տարեվերջյան գիտխորհրդի նիստը

     Դեկտեմբերի 26-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյան անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը։ Նիստը հագեցած օրակարգով էր, մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։

Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Մարինե Թեմուրյանը ներկայացրեց համալսարանի 2025թ.-ի տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը։

 Գիտական խորհրդի անդամների կողմից ի գիտություն ընդունվեց ֆակուլտետների դեկանների տարեկան հաշվետվությունները։

Ուսումնական և գիտական  աշխատանքների գծով պրոռեկտորները ներկայացրեցին տարեկան հաշվետվությունները։

Գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց օտար լեզուների և գրականության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանի «Դրամայի տեսություն․ դասախոսությունների նյութեր և մեթոդական ուղեցույցներ» ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչպես նաև «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագիրը կրող 13-րդ Հանրապետական ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն։

Հաստատվեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Ասյա Արթուրի Աբովյանի ատենախոսության թեման՝ «Տարրական դպրոցի գործունեության կազմակերպամանկավարժական հիմունքները»:

Գիտխորհրդի նիստի ավարտին ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց ներկաներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Previous Article
Next Article