Նեթվորքինգային հանդիպում SMART CAFFE-ում
Արդյոք գիտե՞ս, թե ինչպես կարող ես օգտագործել քո ներուժը ապագադ կերտելու համար:
Կցանկանա՞ս ծանոթանալ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ և ձեռք բերելու նոր գաղափարակից ընկերներ, ովքեր պատրաստ կլինեն քեզ հետ կիսելու բիզնես աշխարհի հետաքրքիր գաղտնիքները:
Հետաքրքվա՞ծ ես ձեռք բերել ձեռներեցային, թվային և գործարար հաղորդակցման անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ:
Ուրեմն այս հանդիպումը հենց քեզ համար է:
Հոկտեմբերի 2-ին ժամը 16:30-ին ՎՊՀ-ի SMART CAFFE-ում կկազմակերպվի նեթվորքինգային հանդիպում, որի ընթացքում հնարավորություն կունենաս ծանոթանալու մեր մենթորների, SMART CAFFE-ի անդամների, կամավորների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացնենք մեր կողմից առաջարկվող «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացը, որը միտված է զարգացնելու 21-րդ դարի աշխատաշուկայում պահանջվող այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ինքնաարտահայտումը, ստեղծարար մտածելակերպը, թվային հմտությունները, հրապարակային և գործարար հաղորդակցումը, սեփական տաղանդները և հմտությունները հանրությանը ճիշտ ներկայացնելու կարողությունները:
SMART CAFFE-ի անդամներին հաջողվել է ներկայանալու բիզնես գաղափարների թե ազգային, թե միջազգային մրցույթներին, ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և առավել մրցունակ դառնալու ներկայիս աշխատաշուկայում:
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում քեզ կհաջողվի զինվել ոչ միայն նեղ մասնագիտական գիտելիքով ու կարողություններով, այլև առանձնանալ նախաձեռնողականությամբ, ստեղծարարությամբ ու գործարար մտածելակերպով:
Դե ուրեմն սիրով սպասում ենք քեզ հոկտեմբերի 2-ին ժամը 16:30-ին SMART CAFFE-ում:
Գրանցվել հետևյալ հղումով։