Վանաձորի պետական համալսարանում կայացավ 2024-2025 ուս․տարվա գիտխորհրդի առաջին նիստը

Սեպտեմբերի 26-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ 2024-2025 ուս․ տարվա գիտխորհրդի առաջին նիստը: Օրակարգը հաստատվեց միաձայն:

Տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների անդամի  ընտրություն։ Գիտխորհուրդի 34 անդամներից 25 ձայնով ընտրվեց մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, մ․գ․թ․, դոցենտ Մինաս Սայադյանը։

Գիտխորհուրդի քարտուղար Ս․ Բեժանյանը ներակայացրեց հաստատման 2024-2025 ուստարվա աշխատանքային պլանի նախագիծը՝ առաջարկություններով։

Ուսումնական աշխատանքների գծով  պրոռեկտոր Լ․Կոստանդյանի կողմից ներկայացված ՎՊՀ 2025-2026թթ․ ուստարվա բակալավրի առկա, հեռակա ընդունելության մասնագիտությունների ցանկը , տեղերը, որոնք  հաստատվեցին։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․ Հովսեփյանը ներկայացրեց մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբոնի ֆ․մ․գ․թ․, դոցենտ Աշոտ Առաքելյանի և քիմիա և կենսաբանության ամբիոնի ֆ․մ․գ․թ․, դոցենտ, ասիստենտ Սերյոժա Խառատյանի ուսումնամեթոդական ձեռնարկները տպագրոթյան երաշխավորելու հարցը։ Ձեռնարկները երաշխավորվեցին տպագրության  միաձայն:

Ուսումնական աշխատանքների գծով  պրոռեկտոր Լ․Կոստանդյանը ներկայացրեց օտար լեզուների և գրականության ամբիոնի  նիստի որոշումը՝ անգլերեն լեզու գրականություն մասնագիտության մագիստրատուրայի ուսումնական պլանում որպես երկրորդ օտար լեզու  ներառել, ֆրանսերենը, գերմաներենը և իսպաներենը։

Օրակարգի վերջին հարցը ներկայացրեց ՎՊՀ իրավաբան Ք․Ղազարյանը։ Հաստատաման դրվեց 2024-2025 ուս տարվա մագիստրտուրա հեռակա ոսուցման համակարգի  ընդունելության կարգը, այն հաստատվեց միաձայն։

Previous Article
Next Article