Տրվեց մրցունակ գիտելիքի ծրագրի մեկնարկը
Նոյեմբերի 14-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի SMART Caffe-ում տրվեց մրցունակ գիտելիքի ծրագրի մեկնարկը։ Դասընթացը իրականցվում է հիբրիդային եղանակով։ Առաջին դասընթացը նվիրված էր ստարտափին։ Գիտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը նախ ներկայացրեց թե ինչ է ստարտափը, այնուհետև ստարտափի զարգացման հիմնական փուլերը։ Դասընթացի մասնակիցների հետ քննարկվեցին հաջողված ստարտափերի օրինակներ, ինչպես նաև ձեռնարկատիրական հմտությունների կիրառումը ստարտափների ստեղծման գործընթացում։ Մասնակիցները ծանոթացան նաև ստարտափների տեսակներին, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առանձնահատկություններին: Հանդիպումն անցավ ակտիվ հաղորդակցման և հարցուպատասխանի միջոցով: