Հանրապետական 14-րդ երիտասարդական գիտաժողովի հրավեր

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողական գիտական ընկերությունը 2025թ. ապրիլի 29-ին կանցկացնի հանրապետական 14-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագրով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. մարտի 5-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին (sss.vsu.am@mail.ru) ուղարկել գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.gle/BaDz9DJQq2uV6HZS9

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ. դրական արդյունքի դեպքում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու դեպքում տպագրվելու են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։

Գիտաժողովը նախատեսվում է անց կացնել հետևյալ ուղղություններով․

  • Պատմություն
  • Իրավագիտություն
  • Հայ բանասիրություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն
  • Հոգեբանություն և սոցիոլագիա
  • Փիլիսոփայություն
  • Արվեստագիտություն
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Կենսաբանություն
  • Մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • Ֆիզիկա

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ չափորոշիչներով՝

https://bit.ly/3XV6Vwv:

Հարցերի դեպքում զանգահարել ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Հակոբյանին՝ 094 44 65 28 հեռախոսահամարով:

Previous Article
Next Article