Կարողությունների զարգացմանը միտված առցանց վերապատրաստում-2
Փափուկ հմտությունների մեթոդաբանություն․ Զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOCs)
Գրանցվել https://forms.gle/b1yFbSBMQrQVofxg8
Սկիզբ՝ 17 հունիսի, 2024 թ․
Տևողություն՝ 2 շաբաթ
Գործընկեր համալսարան՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան, Գերմանիա
Աշխատանքային լեզու՝ անգլերեն (B1-B2 մակարդակ)
Վայր՝ MOODLE թվային հարթակ + ZOOM
Գրանցման վերջնաժամկետ՝ 16 հունիսի, 2024թ․
Ձևաչափ՝ Ինքնընթաց ուսուցում
1. Վերապատրաստման նպատակը․
— Ծանոթացնել մասնակիցներին MOOC-երին և դրանց կիրառությանը փափուկ հմտությունների ուսուցման մեջ,
— Մասնակիցների մոտ զարգացնել մոդուլի նկարագրություն և դասընթացի բովանդակություն ստեղծելու կարողությունը,
— Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ սեփական MOOC-ը ստեղծելու համար:
2. Ուսումնառության նյութեր․
— Ընթերցելու նյութեր MOOC-երի մշակման մեթոդաբանության վերաբերյալ,
— MOOC-երին վերաբերող լրացուցիչ նյութեր՝ միտված փափուկ հմտությունների կրթության զարգացմանը:
3. Վերապատրաստման օրակարգ․
— Անհամաժամ (ասինխրոն) դասընթաց ՎՊՀ-ի MOODLE հարթակի վրա, որը մասնակիցները կարող են յուրացնել 17.06-29.06.2024թ․ ժամանակահատվածում,
— Հարցուպատասխան, Zoom հանդիպում՝ 24.06.2024թ․ 14.00-17.00 CET (Կենտրոնական եվրոպական ժամանակ), Հայաստանի ժամանակով՝ 16.00-19.00-ին։
4. Ինտերակտիվ հանձնարարություններ․
— Համագործակցային մթնոլորտ, որը նպաստում է կրթական տվյալներըի ստեղծման գործընթացին,
— Հարցուպատասխան, քննարկում MOOC-երի մշակման վերաբերյալ,
— Գործնական վարժություններ մոդուլի մշակման վերաբերյալ։
5. Գնահատման մեթոդներ․
— Ստուգված/ չստուգված,
6. Հետադարձ կապի մեխանիզմներ․
— Հետադարձ կապի հարցումներ՝ ստանալու մասնակիցների կարծիքները դասընթացի բովանդակության և ձևաչափի վերաբերյալ:
7. Աջակցող ռեսուրսներ․
— Լրացուցիչ ռեսուրսներ MOOC-երի մշակման վերաբերյալ: