Կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը
Հունիսի 7-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների 2023-2024 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը:
Համերգին ներկա էին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Համերգին ելույթ ունեցավ կրթական երգչախումբը, ուսանողները հանդես եկան վոկալ և դաշնամուրային կատարումներով։
Հանդիսատեսը բարձր գնահատեց «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների կատարած աշխատանքը։