ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ (MEDIA)

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ (MEDIA) 

2023 թվականի մարտի 14-17-ը Մոլդովայի պետական ​​համալսարանում մեկնարկել է Էրազմուս + ԿԶԲԿ <<Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում>> նախագիծը:

Միջոցառմանը մասնակցում էին Մոլդովայի, Հայաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի համալսարանների և կազմակերպություններ ներկայացուցիչներ:

            Բացման միջոցառմանը ներկա էին Մոլդովայի պետական համալսարանի  գիտության  և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Աուրելիա Հանգանուն, Մոլդովայի և Հայաստանի գիտության և կրթության նախարարությունների, բուհերի, կազմակերպությունների   ներկայացուցիչներ:

Ծրագրի համակարգող Ելենա Սիմչուկը ներկայացրեց նախագիծը, քննարկվեցին ծրագրի կառավարման, իրականացման,  արդյունքների տարածման, որակի ապահովման հարցերը։

Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին ռեկտոր՝ Ռ. Սահակյանը և ծրագրի տեղական համակարգող՝ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան՝ Հ. Գրիգորյանը:

Previous Article
Next Article